19.04.2019 12:36

Սաուդյան Արաբիայից փախած քույրերն ապաստան են խնդրում Վրաստանում

Սաուդյան Արաբիայից փախած քույրերն ապաստան են խնդրում Վրաստանում

Սաուդյան Արաբիայից փախած քույրերը՝ 28-ամյա Մախան և նրա 25-ամյա քույրը՝ Վաֆան, ապաստան են խնդրել Վրաստանում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը աղջիկներին այցելել է հինգշաբթի օրը: Քույրերին Թբիլիսիում վարձակալած բնակարանից տեղափոխել են ապաստանի հարցերով Ընդունման կենտրոն:

Ավելի վաղ քույրերը Twitter-ում ուղերձ էին տեղադրել՝ օգնության խնդրանքով: Նրանք պատմել են, որ երկրից փախել են՝ ընտանիքում մշտական ճնշումների պատճառով, նրանք պարզաբանել էին, որ Սաուդյան Արաբիայում իրենց պաշտպանող օրենքները «չափազանց թույլ են»:

Քույրերի փախուստը Սաուդյան Արաբիայից կանանց փախչելու ևս մի օրինակ է: Պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն որոշ տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին հարյուրավոր կանայք են փախուստի դիմել՝ փորձելով խույս տալ ընտանեկան բռնություններից կամ բռնի ամուսնություններից: Անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ փախչող կանանց ավելի քան 95 %-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են:

Փոխանցում է BBC-ն: