19.04.2019 12:57

Սելեկտիվ աբորտների զոհերը՝ 23 միլիոն չծնված աղջիկներ

Սելեկտիվ աբորտների զոհերը՝ 23 միլիոն չծնված աղջիկներ

Ընդհանուր թվով՝ մոտավորապես 23 միլիոն աղջիկներ լույս աշխարհ չեն եկել միայն այն պատճառով, որ նրանց ծնողներին հաճո չի եղել ապագա երեխայի սեռը, և նրանք որոշել են ընդհատել նորմալ ընթացող հղիությունը:

Համեմատության համար՝ 23 մլն մարդը Իսպանիայի բնակչության կեսն է կամ Ավստրալիայի ամբողջ բնակչությունը: Դա կրկնակի ավելի է Բելգիայի կամ Կուբայի բնակչության թվից, և քառակի ավելի, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը:

Սրանք լայնածավալ հետազոտության տվյալներն են, որ հրապարակվել են այս շաբաթ ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում:

Գիտնականները վերլուծել են վերջին մի քանի տասնամյակներում  ծնելիության տվյալներն ամբողջ աշխարհում և հայտնաբերել, որ այդ ժամանակաընթացքում միանգամից մի քանի երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել. լույս աշխարհ են եկել զգալիորեն մեծ թվով տղաներ, իսկ նորածին աղջիկների թիվն էապես նվազել է:

Այդ միտումը հատկապես վառ արտահայտվել է 11 երկրներում, այդ թվում՝ նախկին խորհրդային երեք հանրապետություններում՝ Հայսատանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Սակայն հիությունների ընդհատումների առյուծի բաժինը ամենախիտ բնակեցված երկրներին է պատկանում՝ Հնդկաստան և Չինաստան:

Փոխանցում է BBC-ն: