19.04.2019 13:04

Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է

Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որին մեղադրանք է առաջադրվել, ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հերքում է իր առնչությունը կոռուպցիային:

Սանասարյանի գրառումը՝ ստորեւ.

«Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասների մասին կխոսեմ հետագայում։

Ձեզ բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»: