19.04.2019 13:22

Ուկրաինայում կայանալու են նախագահի թեկնածուների դեբատները

Ուկրաինայում կայանալու են նախագահի թեկնածուների դեբատները

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պոռոշենկոյի դեբատները կայանալու են այսօր, ժամը 19.00, մայրաքաղաքի ամենամեծ՝ «Օլիմպիական» մարզադաշտում:

Այդ վճռական բանավեճին ներկա կլինի 60 հազար հանդիսատես, որոնց հաջողվել է նախապես տեղ ամրագրել մարզադաշտում: Մյուս բոլորը կարող են դեբատներին հետևել Ուկրաինայի ազգային հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ՆԳՆ տվյալներով՝ բանավեճի ընթացքում անվտանգությունը կապահովեն 10 հազար ոստիկաններ: Իշխանությունները նաև հայտարարել են, որ տրանսպորտի երթևեկությունն այդ ժամանակ մայրաքաղաքում մասամբ կսահմանափակվի: Ոստիկանությունը խստացված ծառայություն կիրականացնի:

Իշխանությունները նաև խնդրանքով դիմել են թեկնածուներին՝ նախազգուշացնելու իրենց կողմնակիցներին, որ «բանավեճը ինտելեկտուալ մենամարտ է, ոչ թե մեծ ծեծկռտուք մարզադաշտում»:

Փոխանցում է tass.ru-ն: