19.04.2019 13:38

Մատվիենկո. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կկայանա մայիսի 29-ին

Մատվիենկո. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կկայանա մայիսի 29-ին

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է, որ ՌԴ և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կկանցկացնեն Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակներում, որը կկայանա մայիսի 29-ին Ղազախստանում:

«ՌԴ-ի և Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական է և դինամիկ: Մեր երկրների առաջնորդները անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական կապի մեջ են, հեռախոսազրույցներ են ունենում: Մայիսի 29-ին հանդիպում կկայանա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի շրջանակներում, որն անցնելու է Ղազախստանում, իսկ հոկտեմբերի 1-ին նույնպիսի միջոցառում տեղի կունենա Երևանում, որտեղ նույնպես հնարավորություն կստեղծվի երկու երկրների առաջնորդների հանդիպման համար»,- հայտարարել է Մատվիենկոն Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Փոխանցում է ria.ru-ն: