19.04.2019 14:35

Մարոկկոյի թագավորը կարգադրել է փող հատկացնել Նոտր-Դամի վերականգնմանը

Մարոկկոյի թագավորը կարգադրել է փող հատկացնել Նոտր-Դամի վերականգնմանը

Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը կարգադրել է գումար հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որտեղ անցյալ երկուշաբթի հրդեհ էր բռնկվել:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Maghreb Arabe Ptesse լրատվական գործակալությունը, տեղեկացրել է Ֆրանսիայում Մարոկկոյի դեսպան Շաքիբ Բենմուսան Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիի հետ հանդիպմանը:

Արքեպիսկոպոսն իր կողմից շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավորին «նման ուշադրության արժանացնելու» համար:

Ավելի վաղ Մուհամեդ VI-ը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին իր ցավակցությունն է հայտնել մարոկկացի ժողովրդի և անձամբ իր անունից և համերաշխություն հայտնել: Միապետն ընդգծել է, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը ֆրանսիացի ժողովրդի պատմության խորհրդանշաններից մեկն է»:

Փոխանցում է tass.ru-ն: