19.04.2019 14:51

Զելենսկու շտաբը Պոռոշենկոյի քարոզչանյութերն անվանել է «սև փիառի գրադարան»

Զելենսկու շտաբը Պոռոշենկոյի քարոզչանյութերն անվանել է «սև փիառի գրադարան»

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը պետության գործող ղեկավարի նախընտրական քարոզչությունն անվանել է «սև փիառի գրադարան»:

«Պյոտոր Ալեքսեևիչը ստեղծել է սև փիառի իր սեփական գրադարանը և հրապարակել (Telegram-ի) իր սեփական ալիքում,- նշել են շտաբում ու տեղադրել Պոռոշենկոյի քարոզչական թռուցիկները, որոնցում Զելենսկուն անվանում են թմրամոլ, գործարար Իգոր Կոլոմոյսկու խամաճիկ, ռուսամետ ռևանշիստ: Հրապարակվել են նաև թռուցիկների և շապիկների վրա սոսնձելու համար Զելենսկու շտաբի սիմվոլիկայով կպչուկների մակետներ, որոնց վրա կարմիր գիծ է քաշված:

«Բռնապետի անկման վերջին ախտանիշը իր «փառքը» հավերժացնելու հուշարձաններն են»,- այսպես է բնութագրել Զելենսկու շտաբը Պոռոշենկոյի շտաբի հրապարակված նյութերը:

Ավելի վաղ Ուկրաինայի գործող նախագահն իր կողմնակիցներին կոչ է արել մոբիլիզացնել ուժերը, որպեսզի քաղաքացիներին համոզեն քվեարկել ընդդեմ «ռևանշիստների» և «Մալոռուսիայի»:

Փոխանցում է tass.ru-ն: