19.04.2019 15:08

Չիլիի նախագահը Ֆրանսիային փայտանյութ և պղինձ է առաջարկել Նոտր-Դամի համար

Չիլիի նախագահը Ֆրանսիային փայտանյութ և պղինձ է առաջարկել Նոտր-Դամի համար

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնին առաջարկել է փայտանյութ և պղինձ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այդ մասին հաղորդել է BioBio ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Չիլիի առաջնորդն իր համերաշխությունն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին և առաջարկել է իր օգնությունը:

Ինչպես ծրագրված է, շինանյութերի մատակարարման ժամկետները կհամաձայնեցվեն Ֆրանսիայի իշխանական այն մարմինների հետ, որոնք պատասխանատու են վերականգնողական աշխատանքների համար:

Փոխանցում է  tass.ru-ն: