19.04.2019 15:36

Էկվադորի ԱԳՆ նախկին ղեկավարը լքել է երկիրը

Էկվադորի ԱԳՆ նախկին ղեկավարը լքել է երկիրը

Էկվադորի ԱԳՆ նախկին ղեկավար Ռիկարդո Պատինիոն երկիրը լքել է այն բանից հետո, երբ դատախազությունը պահանջել է կալանքի տակ վերցնել նրան՝ սադրանքի մեղադրանքով: Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է դատախազության մամուլի ծառայությունը:

«Դատավոր Բեատրիս Բենիտեսը չի բավարարել դիմումը, և այդ որոշումը հանգեցրել է նրան, որ մեղադրյալը ոչ ցամաքային ճանապարհով լքել է երկրի տարածքը ապրիլի 17-ի երեկոյան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ դատախազությունը մտադիր է միջնորդել՝ գնահատական տալու դատավորի գործողություններին, իսկ վերահսկիչ մարմինը պատրաստվում է  ստուգել Բենիտեսի հարկային հայտարարագիրը:

2018 թ. հոկտեմբերին Պատինիոյի դեմ սադրանքի մեղադրանք է հարուցվել այն բանից հետո, երբ նա հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ կոչ է արել «զինված դիմադրություն» ցույց տալ նախագահ Լենին Մորենոյի կառավարությանը: Ապրիլի 18-ին պետք է տեղի ունենար դատական նիստ, որի ընթացքում դատարանը պետք է քննարկեր այդ մեղադրանքի հիմնավորվածությունը:

Անցյալ շաբաթ Էկվադորի իշխանությունները ձերբակալել են Շվեդիայի քաղաքացու՝ կիբեռգրոհների կասկածանքով: Հանրապետության ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ նա WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մտերիմ զինակիցն է, կապեր է ունեցել Պատինիոյի հետ և «նպաստել է երկրում իրավիճակի ապակայունացմանը՝ կառավարությանը վնասելու նպատակով»:

Փոխանցում է tass.ru-ն: