20.04.2019 09:00

ԵԱ. 7-րդ տուրում՝ 3 հաղթանակ

ԵԱ. 7-րդ տուրում՝ 3 հաղթանակ

Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրվանից հետո տեղի է ունեցել 7-րդ տուրը:

Սպիտակ խաղաքարերով հանդես եկած Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Էլինա Դանիելյանը հավաքել է 5 միավոր եւ մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 4-ական: