20.04.2019 10:30

«Արսենալ»-ը տրանսֆերային նոր նպատակ ունի

«Արսենալ»-ը տրանսֆերային նոր նպատակ ունի
«Արսենալ»-ը հետաքրքրված է «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Կերեն Դեմիբայուի ծառայություններով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 22 միլիոն ֆունտ վճարել ակտիվացնելու համար 25-ամյա խաղացողի հրաժարագինը: 

«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին գերմանացուն տեսնում է որպես Աարոն Ռեմսիին փոխարինողի, ով ամռանը կտեղափոխվի «Յուվենթուս»: 

Ընթացիկ մրցաշրջանում Դեմիբայուն «Հոֆենհայմ»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt-ի գնահատվում է  25 միլիոն եվրո: