20.04.2019 12:00

Դիեգո Կոստան ներողություն է խնդրել

Դիեգո Կոստան ներողություն է խնդրել

Հարձակվող Դիեգո Կոստան միացել է «Ատլետիկո»-ի մարզումներին: Այս մասին հայտնում է AS-ը: 

Իսպանիայի հավաքականի հարձակվողը ներողություն է խնդրել և վերադարձել թիմի ընդհանուր խումբ: 

Նախօրեին 30-ամյա խաղացողը հրաժարվել էր մարզվել մադրիդյան ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը Կոստան հեռացվել էր մրցավարին վիրավորելու և հրելու համար ու պատժվել ութխաղյա որակազրկմամբ: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ