20.04.2019 12:30

Էլ-Շարավին շարք է վերադարձել

Էլ-Շարավին շարք է վերադարձել

«Ռոմա»-ի կիսապաշտպան Ստեֆան Էլ-Շարավին հայտնվել է Ա Սերիայի՝ «Ինտեր»-ի դեմ խաղի հայտացուցակում:

Ավելի վաղ նշվում էր, որ 26-ամյա խաղացողը նախօրեին մարզվել է անհատական ծրագրով և կարող էր բաց թողնել «ներաձուրիներ»-ի հետ առաջիկա հանդիպումը: 
 
Խաղը կայանալու է վաղը Երևանի ժամանակով 22:30-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում: 
 
Իտալիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Էլ-Շարավին մասնակցել է 22 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Իտալացին «Ռոմա»-ի կազմում հանդես է գալիս 2016 թվականից: