20.04.2019 13:37

Իրանցի չեմպիոն մարզուհուն հայրենիքում սպասվում է ձերբակալություն

Իրանցի չեմպիոն մարզուհուն հայրենիքում սպասվում է ձերբակալություն

Սադաֆ Հադեմը, որն օրերս Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տոնել ֆրանսուհի Աննա Շովենի նկատմամբ, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել: Իրանցի առաջին կին բռնցքամարտիկին սպասվում է ձերբակալություն:Այս մասին հայտնում է Woman.ru-ն:

Սադաֆը հայտնել է, որ մարզչի հետ մտադիր էր վերադառնալ հայրենիք, սակայն լսել է, որ այնտեղ իրեն սպասվում է ձերբակալություն: Իրանի օրենսդրության համաձայն 9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով` հակառակ դեպքում նրանց սպառնում է կալանք կամ տուգանք:

Մարզիկները բացառություն չեն: Հադեմն իր երկրի օրենքին չի ենթարկվել և ռինգ է դուրս եկել սովորական մարզահագուստով և հիմա ստիպված է մնալ Ֆրանսիայում:

Նա նշել է, որ գիտակցում է իր արարքի պատասխանատվությունը: Գլխաշորի բացակայությունից բացի նա նաև մարզվում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչը ևս անընդունելի է իր երկրում: