20.04.2019 17:34

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:0. Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:0. Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»:

Մի քանի օր առաջ այս թիմերը մրցում էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, որտեղ, չնայած պարտությանը, կիսաեզրափակիչ դուրս եկան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները:

Այսօրվա խաղում Գվարդիոլայի թիմը վստահ տեսք ուներ ու կարողացավ փոքր վրեժ լուծել լոնդոնցիներից՝ հաղթելով 1-0 հաշվով: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 86 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմը» 67 միավորով դեռևս երրորդն է:

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:0
1:0՝ Ֆոդեն (5')