20.04.2019 22:04

Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց «Ֆիորենտինա»-ին ու 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց  «Ֆիորենտինա»-ին ու 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը խաղասկզբում բացեց հյուրերի ֆուտբոլիստ Միլենկովիչը: 27-րդ րոպեին պատասխան գոլը հեղինակեց Ալեքս Սանդրոն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի 53-րդ րոպեին «մանուշակներ»-ի պաշտպան Պեցելան ինքնագոլի հեղինակ դարձավ:

Այսպիսով, «ծեր սինյորան» վաստակում է 87 միավոր,  մրցաշարի ավարտից 5 տուր առաջ անհասանելի է դառնում «Նապոլի»-ի համար ու հռչակում Իտալիայի չեմպիոն: Սա թուրինցիների 8-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր:  «Ֆիորենտինա»-ն 40 միավորով 11-րդն է:

«Յուվենթուս» - «Ֆիորենտինա»՝ 2:1