21.04.2019 09:00

Պույոլը ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

Պույոլը ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը գովեստի խոսքեր է ասել ներկայի ավագի՝ Լիոնել Մեսսիի հասցեին:

«Նրա խաղը անհավանական մակարդակի վրա է: Մեսսիին համարում եմ պատմության լավագույն ֆուտբոլիստը: Երկար ժամանակ է նա ապացուցում է դա: Լեոն միշտ եղել է առաջատար խաղադաշտում, սակայն հիմա այդ դերը ստանձնել է նաև դրա սահմաններից դուրս: Մեսսին ինքնամփոփ տղա է, բայց կարողանում է իր հետևից տանել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին: Պարզապես հիացմունք է առաջացնում, թե ինչպես է օր օրի կատարելագործում իր բացառիկ դրիբլինգը»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ռմբարկուն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 33 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ: