21.04.2019 09:30

Corriere dello Sport. Դիբալան մտադիր չէ տեղափոխվել «Ինտեր»

Corriere dello Sport. Դիբալան մտադիր չէ տեղափոխվել «Ինտեր»

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան չի պատրաստվում տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին ցանկանում է կա՛մ մնալ թուրինյան ակումբում, կա՛մ տեղափոխվել մեկ այլ երկրի առաջնություն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ծեր սինյորա»-ն մտադիր էր ամռանը վաճառել Դիբալայի տրանսֆերը «ներաձուրիներ»-ին՝ հույս ունենալով նրա փոխարենը թիմ հրավիրել Մաուրո Իկարդիին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Յուվենթուս»-ի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: