21.04.2019 10:00

«Մասթերս»․ Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից

«Մասթերս»․ Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս մնաց Մոնտե Կառլոյի «Մասթերս 1000» մրցաշարից։ Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը 1 ժամ 37 րոպեում 4։6, 2։6 հաշվով պարտվեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին (13)։

Եզրափակիչում Ֆոնյինիի մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչը, որը 7։5, 6։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Նադալն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։