21.04.2019 10:30

«Յուվենտուսը» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել Իսկոյի համար

«Յուվենտուսը» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել Իսկոյի համար

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին։ Իտալական ակումբը պատրաստ է 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար Արքայական ակումբին վճարել 85 միլիոն եվրո։

Սպասվում է, որ Իսկոն խաղային պրակտիկայի հետ կապված խնդիր կունենա, եթե «Ռեալը» այս ամռանը ձեռք բերի երկու հարձակողական կիսապաշտպանների՝ Լոնդոնի «Չելսիի» բելգիացի խաղացող Էդեն Ազարին եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենին։

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։