21.04.2019 11:00

Հայտնի են դարձել Պրեմիեր Լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Պրեմիեր Լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է Պրեմիեր Լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Մրցանակի համար կպայքարեն Վիրջիլ Վան Դեյկը, Սադիո Մանեն (երկուսն էլ «Լիվերպուլ»), Ռահիմ Ստերլինգը, Սերխիո Ագուերոն, Բերնարդու Սիլվան (երեքն էլ «Մանչեսթեր Սիթի») և Էդեն Ազարը («Չելսի»):

Նշենք, որ նախորդ տարվա հաղթող Մոհամեդ Սալահը չի ընդգրկվել թեկնածուների թվում: