21.04.2019 11:30

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում։

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ։  Կողմերը 41-րդ քայլում համաձայնեցին խաղաղ արդյունքի։

Ապրիլի 20-29-ն անցկացվելիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան),  Գեորգ Մեյեր - Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) պարտիաները։

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սեւերով դեռ չի ավարտել պարտիան 14-ամյա Վինսենտ Կեյմերի (Գերմանիա) դեմ։

Ապրիլի 21-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Մեյերի հետ։