21.04.2019 09:15

«Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին 2:1 հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին 2:1 հաշվով (տեսանյութ)

Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց «Ռեալ Սոսյեդադ»-ին ու հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Լանգլեն: 62-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Խուանմին: 2 րոպե անց «կապտանռնագույններ»-ին կրկին առաջ մղեց Ալբան:

Այս հաղթանակից հետո կատալոնական թիմը 77 միավորով վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, «Ռեալ Սոսյեդադ»-ը 41 միավորով 10-րդն է:

«Բարսելոնա» -  «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1