21.04.2019 12:00

Ռոնալդուն Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն դարձած առաջին ֆուտբոլիստն է

Ռոնալդուն Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն դարձած առաջին ֆուտբոլիստն է

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։ Անցած ամռան Իտալիա տեղափոխավծ 34-ամյա ֆոիտբոլիստը Թուրինի «Յուվենտուսի» հետ նվաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը։ Ալեգրիի գլխավորած թիմն 8-րդ տարին անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ռոնալդուն տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում էլ կլինի Թուրինում։

Ռոնալդուն երեք անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Իտալիայի առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 27 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։