21.04.2019 12:34

Հայտնի է Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտի օրը և վայրը

Հայտնի է Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտի օրը և վայրը

Հայտնի է դարձել, թե UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երբ և որտեղ է վերադառնալու օկտագոն։

Ռուսաստանը ներկայացնող մարզիկի առաջիկա մենամարտը կայանալու է սեպտեմբերի 7-ին, Աբու Դաբիում։ Այս մասին հաղորդում է MMA Fighting-ը։ 

UFC-ն ծրագրում է մենամարտ անցկացնել Նուրմագոմեդովի և կառույցի ժամանակավոր չեմպիոն Դաստին Պորյեի հետ։ Պորյեն ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճել է վերջերս՝ մրցավարական որոշմամբ հաղթելով Հոլոուեյին։

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի վերջին մենամարտը կայացել է 2018 թվականի հոկտեմբերին, երբ նա հաղթեց Կոնոր Մաքգրեգորին։