26.01.2013 21:53

Մովսիսյանը դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից հետո

Մովսիսյանը դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից հետո

Այսօր Աբու-Դաբիի ուսումնամարզական հավաքում կայացել է Մոսկվայի «Սպարտակի» առաջին մարզումը:

Պարապմունքներին մասնակցել են 24 խաղացող: Կիսապաշտպաններ Ժանո Անանիձեն, Էյդեն Մակգիդին եւ հարձակվող Վելիտոնը չեն մասնակցել մարզումներին եւ աշխատում են ֆիզիոթերապեւտների հետ: Բացի այդ, անհատական ծրագրով են շարունակում մարզվել հարձակվողներ Յուրա Մովսիսյանն ու Ալեքսանդր Կոզլովը: Մովսիսյանը արդեն բավական մեծ ծանրաբեռնվածությամբ է զբաղվում, սակայն դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել սրունքի վնասվածքից հետո, հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը: