21.04.2019 14:32

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Կիրակի առավոտյան Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնց մասնակցելու իրավունք ունի բալկանյան հանրապետության ավելի քան 1,8 մլն քաղաքացի։

Նրանք պետք է ընտրությություն կատարեն երեք թեկնածուների, այդ թվում՝ իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական» կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկու, երկրի ամենախոշոր ընդդիմադիր «Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն - Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» թեկնածու Գորդանա Սիլյավսկա-Դավկովայի և «Ալբանացիների դաշինքի» աջակցությունը վայելող Բլերիմ Ռեկայի միջև։

Փորձագետների գնահատականներով՝ հաղթանակի ամենամեծ շանսերն ունի Ստևո Պենդարովսկին, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 30 %-ը։ Սակայն քանի որ առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ընտրողների ընդհանուր թվի 50 %-ից ավելին, ապա, ամենայն հավանականությամբ, ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի։

Փոխանցում է tass.ru-ն։