22.04.2019 09:00

Մբապեն ռեկորդ է սահմանել

Մբապեն ռեկորդ է սահմանել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի առաջնությունում: 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվում է 30 գոլ խփել Լիգա 1-ի մեկ մրցաշրջանում:

Նշենք, որ Մբապեն այդ ցուցանիշը գրանցել է 33-րդ տուրի՝ «Մոնակո»-ի դեմ խաղում՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 36 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: