22.04.2019 09:25

«Լիվերպուլ»-ն նոր ակումբային ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլ»-ն նոր ակումբային ռեկորդ է սահմանել

ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Քարդիֆ»-ի դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ մերսիսայդցիները վաստակած 88 միավորով ժամանակավորապես բարձրացան առաջին հորիզոնական:

Բացի այդ «Լիվերպուլ»-ը նոր ակումբային ռեկորդ սահմանեց վաստակած միավորների քանակով: Նախկինում ակկումբը լավագույն արդյունքը գրանցել էր 2008/09 մրցաշրջանում(86 միավոր):

Հավելենք, որ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ն իր հաշվին ունի 86  միավոր և մեկ խաղ քիչ է անցկացրել: