22.04.2019 10:27

Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող

Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող

Մոնտե Կարլոյում ավարտված թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինին:

Եզրափակիչում աշխարհի 18-րդ ռակետը 2 սեթում ուժեղ գտնվեց սերբ Դուշան Լայովիչից՝ 6:3, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 36 րոպե:

Սա 31-ամյա իտալացու առաջին տիտղոսն էր «Մասթերս» շարքի մրցաշարերում: Կիսաեզրափակիչում նա պարտության էր մատնել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալին, որը նախորդ 3 տարիներին նվաճել էր Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթողի կոչումը: