22.04.2019 12:00

«Նոր Մեսսիին». 17-ամյա Տիագո Ալմադան տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

«Նոր Մեսսիին». 17-ամյա Տիագո Ալմադան տեղափոխվում է  «Մանչեսթեր Սիթի»

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Տիագո Ալմադան ամռանը կուղևորվի Եվրոպա:

17-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Արգենտինայում Ալմադուին համեմատում են Լիոնել Մեսսիի հետ: Մասնագետները տաղանդավոր ֆուտբոլիստին մեծ ապագա են կանխատեսում, իսկ «քաղաքաբնակների» հետաքրքրվածությունը հաստատում է այն, որ Տիագոն մեծ հեռանկար ունի:

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 23 մլն եվրո վճարել տրանսֆերի համար: Տրանսֆերը գնելուց հետո «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստին վարձավաճով կտրամադրի «Ժիրոնային»՝ կայուն խաղաժամանակ ունենալու համար: