22.04.2019 10:41

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին

Թեպետ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակն անսպասելի չէր, սակայն գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի նկատմամբ պատկառելի առավելությունը շատերին է զարմացրել:

Պոռոշենկոն իր պարտությունն ընդունել է արդեն առաջին իսկ էքզիթփոլերի հարապարակումից հետո: Երկու թեկնածուների շտաբներն էլ քվեարկության օրը հայտարարել են, որ ընտրությունները դեմոկրատական և մաքուր են անցել, թեև ամբողջ քարոզարշավի ընթացքում ռուսաստանյան հեռուստաալիքները հայտարարում էին աննախադեպ կողծիքների ու «ամենակեղտոտ ընտրությունների» մասին:

Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես հայտարարված չեն, սակայն երեկ երեկոյան, ուղիղ ժամը 20:00, Զելենսկու շտաբում հայտարարել են ազգային էքզիթփոլի արդյունքները, որոնց համաձայն՝ Զելենսկին ստացել է ձայների 73,2 %-ը: Այդ ցուցանիշը մոտ է նրան, ինչ 2018 թ. մարտին ստացել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը՝ 76,67%: Եվ սա Զելենսկու ևս մի ռեկորդն է. Ուկրաինայի պատմության ընթացքում թեկնածուների միջև երբևէ այդքան ազդեցիկ տարբերություն չի եղել:

Զելենսկին կատակել է, թե «Квартал 95»-ը, որի շնորհիվ ինքը համբավ է ձեռք բերել, այժմ կարելի է վերանվանել «Квартал 73»՝ իր ստացած ձայներին համապատասխան:

Փոխանցում է BBC-ն: