22.04.2019 12:01

Թրամփը շնորհավորել է Զելենսկուն նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Թրամփը շնորհավորել է Զելենսկուն  նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Twitter-ում հաստատել է Ուկրաինայի հարցերով պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:

«Նախագահ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի շնորհավորի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև՝ ուկրաինացի ժողովրդին՝ խաղաղ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,- գրել է դիվանագետը:

Վոլքերը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին՝ «չափազանց ծանր ժամանակներում Ուկրաինան ղեկավարելու համար»:

Ավելի վաղ Թրամփի զանգահարելու մասին հաղորդել էր «Украинская правда» թերթը՝ հղում անելով Զելենսկու շտաբում իր աղբյուրին: Թերթի լրագրողը նշել էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն շնորհավորել է «փայլուն հաղթանակի կապակցությամբ»:

Փոխանցում է tass.ru-ն: