22.04.2019 14:29

Լեոնիդ Կուչման խղճում է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին

Լեոնիդ Կուչման խղճում է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման ասել է, որ խղճում է նրան, ով ընտրությունների արդյունքում ղեկավարելու է երկիրը, փոխանցել է ТАСС-ը:

Պետության նոր ղեկավարն աննախանձելի ժառանգություն է ստանում՝ Դոնբասում պատերազմ, դեֆոլտի սպառնալիք տնտեսությունում, պարզաբանել է Կուչման:

«Այն, ինչ բաժին կհասնի նոր նախագահին պաշտոնակալման արարողությունից հետո… ես նույնիսկ խղճում եմ նրան»,- լրագրողներին ասել է Ուկրաինայի երկրորդ նախագահը: Նա նոր նախագահին նաև խորհուրդ է տվել «քիչ խոստումներ տալ և ավելի շատ գործել»:

«Կարևորը՝ ազնիվ և օրինավոր մարդ լինել սեփական ժողովրդի առաջ: Եվ իսկապես, Աստված չանի, որ նա շեղվի այդ ուղուց»,- հավելել է Կուչման:

Փոխանցում է newsru.com-ը: