22.04.2019 14:16

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերահսկի Նոտր-Դամի վերականգնման համար ստացվող ֆինանսական հոսքերը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերահսկի Նոտր-Դամի վերականգնման համար ստացվող ֆինանսական հոսքերը

ՄԱԿ-ի գիտության, կրթության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) կհամագործակցի Նոտր-Դամի վերականգնմանը վերաբերող հարցերում՝ վերահսկելով տարբեր երկրներից եկող ֆինանսական հոսքերը:

Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Journal de dimanche թերթին տված հարցազրույցում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն կմասնակցի Նոտր-Դամին վերաբերող նախաձեռնություններին՝ կենտրոնացնելով վերականգնման աշխատանքների ֆինասավորման նպատակով ստացվող միջոցները: Նա կվերահսկի, որ այդ օգնությունն ուղղվի այնտեղ, ուր հարկն է»,- ասել է Ազուլեն:

Նա նաև հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը, «հենվելով գիտական փորձարարության ոլորտում ունեցած իր փորձի վրա, կարող է նախաձեռնել այնպիսի տեխնոլոգիաների քննարկումներ, որոնք կարելի է օգտագործել տաճարի վերականգնման ընթացքում»:

Փոխանցում է newsru.com-ը: