22.04.2019 14:45

Իրանում փոխվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը

Իրանում փոխվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը

Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդել է իրանական հեռուստատեսությունը:

Սալամին այդ պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Մոհամեդ Ալի Ջաֆարիին: Վերջինիս հեռացումը և նոր հրամանատարի նշանակումը չեն մեկնաբանվում:

Հրամանատարի փոփոխության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն  ԻՀՊԿ-ն հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն:

ԱՄՆ-ը ապրիլի 16-ին ԻՀՊԿ-ն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Փոխանցում է Interfax-ը: