22.04.2019 15:41

Սուդանի ռազմական խորհուրդը խոստանում է իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառույցներին

Սուդանի ռազմական խորհուրդը խոստանում է իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառույցներին

Սուդանի ռազմական խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում կքննարկի իշխանությունը քաղաքացիական կառույցներին փոխանցելու բոլոր առաջարկները, փոխանցում է ТАСС-ը: Հենց դա էլ կդառնա անցումային ժամանակաշրջանի ավարտը, «Ալ-Արաբիա» հեռուստատեսության եթերում կիրակի օրը հայտարարել է Ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանը:

Կիրակի օրն ավելի վաղ Սուդանի ընդդիմությունը բանակին մեղադրել էր երկրում իշխանությունը մոնոպոլացնելու, նախկին ռեժիմը վերականգնելու և իշխանության փոխանցումը քաղաքացիական կառույցներին թույլ չտալու մեջ:

«Մեզ ներկայացրել են անցումային շրջանի առնվազն 100 տարբեր տեսլական: Մենք դրանք կքննարկենք մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն եթե այդ ուժերը մեկ միասնական առաջարկ մշակեն, մենք պատրաստ ենք անհմիջապես փոխանցել իշխանությունը»,- հայտարարել է Բուրխանը:

Նա հավաստիացրել է, որ Ռազմական խորհուրդը ներկայիս քաղաքական իրավիճակում ոչ մի ուժի հանդեպ համակրանք չի տածում: «Ներկա փուլում մենք գերադասում ենք, որ կազմավորվի տեխնոկրատների կառավարություն»,- նշել է նա:

Փոխանցում է newsru.com-ը: