22.04.2019 16:16

ՈՒՈՒԵ առաջնորդը օրհնել է Զելենսկուն՝ ծառայելու Ուկրաինային

ՈՒՈՒԵ առաջնորդը օրհնել է Զելենսկուն՝ ծառայելու Ուկրաինային

Կիևի և համայն Ուկրաինայի հովվապետ Օնուֆրին (Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի) շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, և համոզմունք է հայտնել, որ ընտրված նախագահը վերջ կդնի պետության միջամտությանը եկեղեցական գործերին:

«Համոզված եմ, որ Ձեր ծառայությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում կերաշխավորի պետական իշխանության կողմից հավատարմությունը Սահմանադրությանը, Հիմնական օրենքի սահմանած սկզբունքին՝ Եկեղեցու գործերին չմիջամտությունը պետության կողմից, ինչպես նաև բոլոր դավանանքների հավատացյալների իրավունքներն ու ազատությունները»,- գրել է Օնիֆրին նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին:

Հովվապետը նաև Զելենսկուն հավաստիացրել է, որ «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ամեն կերպ կաջակցի բոլոր հարցերում, որոնք կնպաստեն ուկրաինական հասարակության հոգևոր և բարոյական արժեքների հաստատմանն ու զարգացմանը»:

Վերջում Օնուֆրին Զելենսկուն մաղթել է Աստծու օրհնությունը՝ «Ուկրաինային և նրա ժողովրդին ծառայելու նոր և պատասխանատու ճանապարհին»:

Փոխանցում է Interfax-ը: