22.04.2019 17:25

ԱՄՆ-ում դատապարտվել են իրենց 12 զավակներին խոշտանգած ծնողները

ԱՄՆ-ում դատապարտվել են իրենց 12 զավակներին խոշտանգած ծնողները

57-ամյա Դևիդ Թերփինը և նրա 50-ամյա կինը՝ Լուիզան, անցյալ ուրբաթ օրը դատապարտվել են, համապատասխանաբար՝ ցմահ և 25 տարվա ազատազրկան՝ այն բանի համար, որ մի քանի տարի փակի տակ են պահել, ծաղրուծանակի  ու ծեծի ենթարկել իրենց 13 զավակներից 12-ին, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով ABC-ին:

Դատավճիտը կայացրել է Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանի գերագույն դատարանը:

Փետրվարին ամբաստանյալները իրենց մեղավոր են ճանաչել երեխաներին խոշտանգելու և նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակելու մեջ:

Թերփին ամուսինները ձերբակալվել էին անցյալ տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա դուստրը կարողացել էր փախչել Կալիֆոռնիա նահանգի Փերիս բնակավայրում գտնվող իրենց տնից և զանգահարել էր 911 ծառայություն: Աղջիկը հաղորդել էր, որ ծնողները պարբերաբար ծեծի են ենթարկում իր քույրերին ու եղբայրներին, թույլ չեն տալիս փողոց դուրս գալ և կիսաքաղց են պահում: Նա նաև պատմել էր, որ ծնողներն աղջիկներին կապում են մահճակալներին մեկ կամ երկու ամսով՝ շղթաներն արձակելով միայն այն ժամանակ, որ կարողանան լվացվել կամ զուգարան գնալ:

Հետաքննությունը ցույց է տվել, որ ծնողները երեխաներին կերակրել են օրական երկու անգամ՝ գետնընկույզի կարագ, երշիկ, սացարանից հանված կարտոֆիլ-ֆրի:

Երբ երեխաներին գտել են, նրանք հյուծված են եղել: Միակ բացառությունը եղել է ամենակրտսեր որդին:

Դևիդ Թերփինը դատարանում պնդել է, որ երբեք իր զավակներինր վատ բան չի ցանկացել ու սիրում է նրանց: Կինը ներողություն է խնդրել երեխաներից և հույս հայտնել, որ պատիժը կրելուց հետո կարող է կրկին տեսնել նրանց:

Փոխանցում է newsru.com-ը: