23.04.2019 11:03

Նազարբաևը որոշել է Ղազախստանի նախագահի պաշտոնում առաջադրել Տոկաևին

Նազարբաևը որոշել է Ղազախստանի նախագահի պաշտոնում առաջադրել Տոկաևին

Ղազախստանի առաջին նախագահ և «ազգի առաջնորդ» Նուրսուլթան Նազարբաևը, որ գլխավորում է իշխող «Նուր Օտան» կուսակցությունը, առաջարկել է հանրապետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունն առաջադրել հունիսին անցկացվելիք նախագահական ընտրություններում:

«Ես կշռադատված որոշում եմ կայացրել, ուստի հայտարարում եմ, որ վստահ եմ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այն մարդն է, որը լիովին կհետևի բարեկամության և բոլոր ղազախստանցիների հավասար իրավունքի քաղաքականությանը: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը»,- ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով կուսակցության համագումարում:

78-ամյա Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է գրեթե 30 տարի, իր հրաժարականի մասին հայտարարեց մարտի 19-ին: Նրա լիազորությունները, օրենքի համաձայն՝ փոխանցվեցին սենատի խոսնակ, 65-ամյա Տոկաևին, որը պետք է պետության ղեկավարի պարտականությունները կատարեր մինչև 2020 թ. ապրիլը, սակայն ապրիլի 9-ին հայտարարեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կկայանան հունիսի 9-ին:

Փոխանցում է BBC-ն: