23.04.2019 11:41

Շրի-Լանկայում զոհվել են Asos-ի համասեփականատիրոջ երեք զավակները

Շրի-Լանկայում զոհվել են Asos-ի համասեփականատիրոջ երեք զավակները

Դանիացի միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենի չորս զավակներից երեքը  զոհվել են կիրակի օրը Շրի-Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Պովլսենը Դանիայի ամենահարուտ քաղաքացին է, նա Bestseller հագուստի խանութների ցանցի սեփականատերն է  և բրիտանական Asos ինտերնետ-խանութի խոշորագույն փայատերն ու համասեփականատերը:

Շրի-Լանկայում Պովլսենի ընտանիքն անցկացնում էր Զատկի արձակուրդը:

Կիրակի օրը Շրի-Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 290 մարդ, առնվազն 500 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Փոխանցում է BBC-ն: