23.04.2019 12:01

Առաջին ընթերցմամբ ընդունվեց մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու օրինագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի  հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Ընդ որում, խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև այլ տեսակի օժանդակության մասին է: Լենա Նազարյանը նշել է, որ կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն: