23.04.2019 12:23

«Ведомости». Ինչո՞ւ ՌԴ նախագահը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին

«Ведомости». Ինչո՞ւ ՌԴ նախագահը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին

Ինչո՞վ է բացատրվում, որ Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին հաղթանակի առթիվ, հարց է տալիս «Ведомости» թերթը:

Դեռ ժամանակը չէ շնորհավորելու Վլադիմիր Զելենսկուն, քանի որ «հարկավոր է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով, մանավանդ որ դեռ ընտրությունների պաշտոնական տվյալները չկան, դրանք պարզապես դեռ չեն ամփոփվել»,- Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքն է մեջբերում թերթը:

Միևնույն ժամանակ՝ լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան առաջնորդներին չի խանգարել պաշտոնական արդյունքների բացակայությունը, և Զելենսկուն արդեն շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի, Լեհաստանի նախագահները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Զելենսկուն արդեն հրավիրել է Բեռլին:

Քաղաքագետ Դմիտրի Մինչենկոյի կարծիքով՝ Զելենսկուն չշնորհավորելու՝ Կրեմլի որոշումը նույնիսկ ավելի լավ է Զելենսկու համար: «Չէ՞ որ նրան մեղադրում էին, թե նա Պուտինի խամաճիկն է, ու ստացվում է, որ Պուտինը նույնիսկ շնորհավորել նրան չի ուզում: Թեպետ Պոռոշենկոյին ժամանակին շնորհավորել էր»,- նշում է քաղաքագետը:

Փոխանցում է BBC-ն: