23.04.2019 12:50

Շրի-Լանկայում ահաբեկությունների զոհերի թիվը հասել է 321-ի

Շրի-Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահանբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 321-ի:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Newsfirst լրատվական կայքը, երեքշաբթի հաղորդել է երկրի զանգվածային տեղեկատվության նախարար Ռուվան Վիջևարդենեն խորհրդարանում ելույթի ընթացքում:

Քաղաքական գործչի խոսքով՝ 521 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Փոխանցում է tass.ru-ն: