23.04.2019 12:59

Փարիզում զբոսաշրջիկներին թույլ են տալիս մոտենալ Աստվածամոր տաճարին

Փարիզում զբոսաշրջիկներին թույլ են տալիս մոտենալ Աստվածամոր տաճարին

Ոստիկանությունը թույլատրել է անցուդարձը Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում:

Աղետալի հրդեհից մեկ շաբաթ անց զբոսաշրջիկները կրկին կարող են մոտիկից տեսնել  Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրահայտ հուշարձաններից մեկը:

Այնուամենայնիվ, Սիտե կղզում անցորդները թերահավատորեն են արտահայտվում տաճարի ավերված մասի վերականգնման մասին:

«Արդյոք հնարավո՞ր է այսօր նման բան կառուցել»,- հարցնում են նրանք:

Օնլայն-հանրագրի հեղինակները կարծում են, որ բնագրի արժեք ունեցող վերականգումն անհրաժեշտություն է: Հինգերորդ հանրապետության իշխանություններին հասցեագրված ուղերձի տակ արդեն տասնյակ հազարավոր ստորագրություններ են դրվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է, որ Նոտր-Դամը կվերականգնվի հինգ տարում: Աշխատանքներում կարող են ներգրավվել օտարերկրյա ճարտարապետներ, իսկ վերականգնման լավագույն նախագիծը կընտրվի միջազգային մրցույցթ ընթացքում:

Փոխանցում է euronews-ը: