23.04.2019 12:40

Քաղաքապետը ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը. Արմենպրես

Քաղաքապետը ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը. Արմենպրես

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից  հանեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը:

«Գտնում եմ, որ այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք: Այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասել է Մարությանը:

ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու նիստի քննարկմանը: