23.04.2019 13:17

Նեթանյահուն շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ

Նեթանյահուն շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այդ մասին այսօր տեղեկացրել է հրեական պետության ԱԳՆ-ն:

«Բինիամին Նեթանյահուն զանգահարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, շնորհավորել հաղթանակի առթիվ, հույս  հայտնել երկկողմ դրական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ և նրան հրավիրել է Իսրայել»,- ասված է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իրար հետ մրցում էին «Ժողովրդի ծառա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն: Արձանագրությունների 99,88 %-ի հաշվարկից հետո Զելենսկին հաղթել է ձայների 73,23 %-ով:

Փոխանցում է tass.ru-ն: