23.04.2019 13:36

ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածում է իրանական նավթի բոլոր ներմուծողների վրա

ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածում է իրանական նավթի բոլոր ներմուծողների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չերկարացնել Իրանի դեմ նավթային պատժամիջոցները  հինգ երկրների վրա չտարածվելու ժամկետը:

Իրանական նավթ գնելու համար պատժամիջոցներից ազատումը մայիսի 2-ից այլևս  չի գործի Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի համար, ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Այդ որոշմամբ Վաշինգտոնը մտադիր է Իրանի կառավարությանը զրկել իր եկամուտների հիմնական աղբյուրից:

2018 թ. Թրամփը վերականգնեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թ. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո: Պատժամիջոցները վերաբերում են ինչպես հենց Իրանին, այնպես էլ նրա հետ առևտուր անող երկրներին ու ընկերություններին: Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի, Թուրքիայի, Իտալիայի և Հունաստանի համար ժամանակավոր բացառություն էր արվել, որի ժամկետի երկարացման որոշումը պետք է կայացվի 180 օրը մեկ:

Փոխանցում է BBC-ն: