23.04.2019 15:12

Բրունեյ. Մահապատիժ՝ հանուն «ընտանեկան արժեքների»

Բրունեյ. Մահապատիժ՝ հանուն «ընտանեկան արժեքների»

«Հանուն ավանդական արժեքների և ընտանիքի ինստիտուտի՝ հատկապես կանանց համար». Եվրամիությանն ուղղված նամակում այսպես են Բրունեյի իշխանությունները հիմնավորել քրեական օրենսգրքում շարիաթի կանոներ սահմանող օրենքների՝ ուժի մեջ մտնելը՝ չնայած միջազգային հանրության վրդովմունքին:

Նորամուծությունների թվում են՝ քարկոծումը՝ ամուսնական անհավատարմության և համասեռականության համար, ձեռքի անդամահատումը՝ գողության համար, գանահարությունը՝ հակառակ սեռի հագուստ կրելու համար:

Իրական մահապատիժներ չափազանց քիչ կլինեն, որովհետև, որպես վկա, պետք է ներկայանա առնվազն «երկու հոգի, որոնք բարձր բարոյականության տիպար են հանդիսանում»՝ փորձել են գործընկերներին հանգստացնել բրունեյցիները:

Չորս էջանոց նամակի տեքստում սուլթանությունը եվրոպացիներին «ըմբռնողության և հանդուրժողականության» կոչ է անում:

Փոխանցում է euronews-ը: