23.04.2019 16:12

Շրի-Լանկայում ահաբեկությունները Նոր Զելանդիայում մզկիթների վրա գրոհի պատասխանն էին

Շրի-Լանկայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած պայթյունները կապված են Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումների հետ, հաղորդել է The Guardian-ը:

«Նախաքննությունը ցույց է տվել, որ կիրակի օրը Շրի-Լանկայում տեղի ունեցածը Քրայսթչերչում մուսուլմանների վրա հարձակման պատասխանն էր»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի կենտրոնում և այդ քաղաքի արվարձանում գտնվող մզկիթում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 50 հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Փոխանցում է Interfax-ը: